Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ալեգրին պայքարում է Մխիթարյանի համար

Ալեգրին պայքարում է Մխիթարյանի համար
17.12.2017 | 13:47

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Անեգրին լուրջ քայլեր կձեռնարկի «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ըստ իտալական լրատվամիջոցների` «Յուվենտուսը» հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու ամենաիրական հավակնորդն է:


«Ալեգրին սիրում է բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստների։ Հայ ֆուտբոլիստի միջոցով իտալացի մասնագետը կկարողանա գործի դնել մի քանի տակտիկական սխեմաներ: Ալեգրին Մխիթարյանին կօգտագործի և որպես փլեյմեյքերի և որպես սլացիկ կիսապաշտպանի: Ալեգրին գիտակցում է, որ «Յունայթեդը» պատրաստ է ֆինանսական խնդիրները կարգավորելու համար վաճառել Մխիթարյանին և ձեռքից բաց չի թողնի այս հնարավորությունը»,- գրում է իտալական dailynews24 պարբերականը: Ի տարբերություն «Ինտերի» և «Բորուսիայի», «Յուվենտուսը» շատ ավելի լուրջ գումար կառաջարկի «Յունայթեդին» Մխիթարյանի համար:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ